ՉԼ․ Բարսելոնան չնկատեց Ֆերենցվարոշին🎥

ՉԼ․ Բարսելոնան չնկատեց Ֆերենցվարոշին🎥

21/10/2020 - 00:54

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը, որի մեկնարկային խաղում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում կատալոնական ակումբն ուներ մեծ առավելություն և հաղթեց 5։1 հաշվով։ «Բլաուգրանասի» կազմից գոլերի հեղինակներ դարձան Լեո Մեսսին, Անսու Ֆաթին, Ֆիլիպե Կոուտինիոն, Պեդրին և Ուսման Դեմբելեն, իսկ հյուրերից կազմից՝ Իգոր Խարատինը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Այսպիսով, «կապտառնագույնները» բավականին վստահ մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի նոր մեկնարկած խաղարկությունում։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023