Չիրո Իմոբիլեն ջերմության պատճառով չի մարզվում
«Լացիոյի» ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն հիվանդության պատճառով չի մարզվում։ Իտալացի հարձակվողը ջերմության պատճառով բաց է թողել երեկվա մարզումը։
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին հույս է հայտնել, որ 30-ամյա հարձակվողը պատրաստ կլինի նախքան «Բոլոնիայի» դեմ կայանալիք խաղը։
Իմոբիլեն Ա սերիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 25 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը բռնկվել է նաև Իտալիայում։ Հայտնի է դարձել, որ մոտ 300 հոգի արդեն վարակվել է, իսկ 7-ը՝ մահացել։ Վարակվածների հիմնական դեպքերը երկրի հյուսիսային շրջաններում է գրանցվել։ Հռոմի շրջանում փետրվարի 26-ի դրությամբ դեռևս կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել։
# Ա-սերիա, Լացիո, Չիրո Իմոբիլե