Չիրո Իմոբիլեն պատմություն է կերտում
Իտալաական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 1։5 հաշվով ջախջախեց «Վերոնային»։
Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հռոմեական ակումբի ռմբարկու Չիրո Իմոբիլեն, ով ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում իր գոլերը հասցերց 34-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Կրիշտիանու Ռոնալդուին գերազանցելով 3 գնդակ։ Հավելենք, որ այդ 3 գոլի շնորհիվ 30-ամյա հարձակվողը «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում հավասարվեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Իմոբիլեն իր ակտիվում ևս երկու հանդիպում ունի, որպեսզի միանձնյա նվաճի բաղձալի մրցանակը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote-ն, Իմոբիլեն պատմական նվաճման է հասել։ Բանն այն է, որ 1958/59 մրցշարջանից ի վեր որևէ իտալացի ֆուտբոլիստ Ա սերիայի շրջանակում չի դարձել այդքան շատ գոլի հեղինակ։ 1958/59 մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում 33 գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» հարձակվող Անտոնիո Անջելիլոն։
Բացի դրանից, Չիրո Իմոբիլեն էլ ավելի մոտեցավ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդին, որը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ «Նապոլիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինը խփեց 36 գնդակ։
# Ա-սերիա, Անտոնիո Անջելիլո, Գոնսալո-Իգուային, Ինտեր, Լացիո, Նապոլի, Չիրո Իմոբիլե