Չիրո Իմոբիլեն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»
«Յուվենտուսը» ներկայացրել է իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ հանդիպման հայտացուցակը։ Հանդիպումը կայանալու է այսօր՝ օգոստոսի 1-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
Թուրինյան ակումբի հայտացուցակից բացակայում է Կրիշտիանու Ռոնալդուն, ով պայքարում էր ինչպես Ա սերիայի լավագույն ռմբարկուի, այնպես էլ «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին, սակայն մրցանակները նվաճելու համար Ռոնալդուն այսօր պետք է նվազագույնը 5 գոլի հեղինակ դառնար, իսկ «Լացիոյի» ռմբարկու Չիրո Իմոբիլեր «Նապոլիի» դեմ խաղում գոլի հեղինակ չդառնար։
Այսպիսով, Չիրո Իմոբիլեն միանշանակ դարձավ ինչպես Ա սերիայի լավագույն ռմբարկու, այնպես էլ նվաճեց 2019/20 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակը։ 30-ամյա իտալացի հարձակվողի ակտիվում կա խփած 35 գնդակ։ Երկրորդ հորզիոնականը զբաղեցրեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդոսվսկին (34 գոլ):
Հիեշցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր դարձել է 4 անգամ (2008, 2011, 2014 և 2015 թվականներին)։ Մրցանակի ռեկորդակիրը «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին է, ով մրցանակը հաղթել է 6 անգամ՝ 2010, 2012, 2013, 2017, 2018, 2019 թվականներին, իսկ Չիրո Իմոբիլեն նման նվաճման առաջին անգամ է հասնում։
# Ա-սերիա, Լացիո, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ոսկե-խաղակոշիկ, Չիրո Իմոբիլե, Ռոմա