Չիրո Իմոբիլեի ծաղրական գոլը ՍՊԱԼ-ի դարպասը?
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում 3-րդ հորիզոնականում ընթացող «Լացիոն» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախել է հետնապահ ՍՊԱԼ-ին։
Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիել։ Նրա գոլերից մեկը բավականին հետաքրքիր է ստացվել։ 29-րդ րոպեին Իմոբիլեն սուր անկյան տակ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց։ Դարպասապահ Էտրիտ Բերիշան դուրս եկավ տեղից, փորձեց փրկել իր թիմին, սակայն Իմոբիլեն չկորցրեց գնդակը, տեղափոխվեց մի փոքր կենտրոն, «կախելով» գնդակը դատարկ մնացած դարպասը։
# Ա-սերիա, Լացիո, Չիրո Իմոբիլե, ՍՊԱԼ