Չինացի ֆուտբոլիստը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում կայացավ կատալոնական հերթական դերբին, որի շրջանակում մրցեցին «Էսպանյոլն» ու «Բարսելոնան»։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման 88-րդ րոպեին «Էսպանյոլին» պարտությունից փրկել է չինացի Վու Լեյը՝ դառնալով առաջին չինացի ֆուտբոլիստը, ով գրավում է «Բարսելոնայի» դարպասը։ Այս մասին հաղորդում է OptaJose-ն:
# Էսպանյոլ, Վու Լեյ