Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտները` ըստ Opta-ի
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտների ցանկը։
Ըստ ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլում բոլոր 8 խաղերը հաղթած «Արսենալը» «ականջավոր» գավաթը կնվաճի 29,8 տոկոս հավանականությամբ։
Լոնդոնյան գրանդին հաջորդում են «Բավարիան» (14,9%), «Մանչեսթեր Սիթին» (10,49), «Լիվերպուլը» (8,95), «Չելսին» (7,54), «Բարսելոնան» (7,01), ՊՍԺ-ն (5,1)։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի»` մրցաշարի հաղթող դառնալու շանսերը գնահատվում է ընդամենը 1,88 տոկոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ