Չեմպիոնների լիգայում 29 տարի անց կրկին նորզելանդացի ֆուտբոլիստ գոլի հեղինակ է դարձել🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։
Սերբական ակումբի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց նորզելանդացի կիսապաշտպան Մարկո Ստամենիչը։
Mister Chip-ը հայտնում է, որ Ստամենիչը 29 տարվա դադարից հետո դարձավ առաջին նորզելանդացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփում Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Նոր Զելանդիայի` մրցաշարի շրջանակում գոլի հեղինակ դարձած վերջին ներկայացուցիչը եղել է «Վերդերի» նախկին հարձակվող Ունթոն Ռուֆերը։
Ռուֆերը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 10 խաղում խփել է 8 գոլ։
Ռուֆերը մրցաշարում իր վերջին գոլը խփել է 1994 թ. մարտի 16-ին «Միլանի» դեմ կայացած տնային խաղում (1:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Մարկո Ստամենիչ, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա