Չեխիա – Թուրքիա խաղում մրցավարը ռեկորդային քանակի քարտ է ցույց տվել
Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Չեխիա – Թուրքիա (1:2) խաղում ռեկորդային քանակի քարտ է գրանցվել։
Հանդիպումը սպասարկած ռումինացի Իշտվան Կովաչը երկու թիմերի ֆուտբոլիստներին միասին վերցրած ցույց է տվել 19` երկու կարմիր, 17` դեղին քարտ։
Կովաչը չեխերի ֆուտբոլիստներ Անտոնին Բարակին ու Տոմաշ Խորիին պատժել է կարմիր քարտով։ Իվան Հաշեկի սաները նաև 7 դեղին քարտ են ստացել։ Թուրքերի ֆուտբոլիսները 11 անգամ զգուշացվել են դեղին քարտով։
Այդ հանդիպումը դարձել է Եվրոների պատմության ամենաշատ քարտ ունեցող խաղը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-1996-ին, երբ անգլիացի մրցավար Դևիդ Էլերեյը Գերմանիա – Չեխիա (2:0) խաղում երկու թիմերի ֆուտբոլիստներին ցույց էր տվել 10 դեղին քարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնին Բարակ, Գերմանիայի հավաքական, Եվրո-1996, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Թուրքիայի հավաքական, Իշտվան Կովաչ, Չեխիայի հավաքական, Տոմաշ Խորի