Չեխիան խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Չեխիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում չեխերն ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։
Յարոսլավ Շիլհավիի թիմի գոլերը խփեցին Դավիդ Դուդերան, Տոմաշ Հորին ու Տոմաշ Սոուչեկը։
E խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Ալբանիա 0:0 Ֆարերյան Կղզիներ
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ալբանիա – 15 միավոր
- Չեխիա – 15
- Լեհաստան – 11
- Մոլդովա – 10
- Ֆարերյան Կղզիներ – 2
Այսպիսով, վերջին տուրից հետո այս խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց նաև Չեխիայի հավաքականը` միանալով Ալբանիային։
Լեհաստանն էլ մասնակցելու է անցումային փլեյ-օֆֆ փուլի և շարունակում է պահպանել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Դավիդ Դուդերա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Մոլդովայի հավաքական, Յարոսլավ Շիլհավի, Չեխիայի հավաքական, Տոմաշ Սոուչեկ, Տոնաշ Հորի