Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը ավտովթարի զոհ է դարձել
Ողբերգական դեպք է պատահել Թուրքիայում: «Ալանիասփորի» ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում մահացել է Իոսեֆ Շուրալը,- հայտնում է թուրքական ակումբը:
28-ամյա Շուրալը 2013 թվականից հրավիրվում էր Չեխիայի հավաքական: «Ալանիասփորի» կազմում 9 հանդիպման էր մասնակցել՝ խփելով 1 գոլ:
Չեխ ֆուտբոլիստը միակն էր, ում կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել: ՃՏՊ-ի պատճառով ևս 7 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել:
# Իոսեֆ-Շուրալ