Չելսին, հնարավոր է, վաճառի 10 ֆուտբոլիստների
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Չելսիում» լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում։
Լոդոնյան ակումբի շարքերը, հնարավոր է, լքեն միանգամից 10 ֆուտբոլիստներ։ Ամենահավանականը, ով թիմից կհեռանա Վիլիանն է, ում պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել համաձայնագրի երկարացման հարցում։ Բրազիլացի վինգերը, ամենայն հավանականությամբ, կմնա Լոնդոնում, սակայն կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ակումբի դարպասապահ Կեպա Արիսաբալագան նույպես հավանական է, որ կհեռանա ակումբից, սակայն նշվում է, որ իսպանացի դարպասապահը վարձավճարով տեղափոխվելու է այլ ակումբ, քանի որ որևէ ակումբ ներկա պահին պատրաստ չէ վճարել Կեպայի հրաժարագինը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Վալենսիան» և «Սևիլիան»։
Բացի այդ երկու ֆուտբոլիստներից, կապույտները պատրաստ են լսել նաև առաջարկներ, որոնք կապված կլինեն Կուրտ Զումայի, Անդրեաս Քրիստիենսենի, Էմերսոնի և Մարկոս Ալոնսոյի հետ կապված։
«Ազնվականները», հնարավոր է, վաճառեն նաև Նգոլո Կանտեի տրանսֆերային իրավունքները, քանի որ դժգոհ են խաղացողի ֆունցկիոնալ վիճակից։ Ֆրանսիացի հենակետայինը 2019/20 մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։
Ակումբից կհեռանա նաև բելգիացի հարձակվող Միշի Բատշուային։ 26-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, այդ պատճառով լոնդոնյան ակումբը մտադիր է վաճառել խաղացողին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի խաղացողին ցանկանում է ձեռք բերել ԱՊԼ-ի նորեկ «Լիդսը»։
# Անդրեաս Քրիստիենսեն, Արսենալ, Էմերսոն, Կեպա Արիսաբալագա, Կուրտ-Զումա, Մարկոս ԱԼոնսո, Միշի Բատշուայի, Ն'գոլո Կանտե, Չելսի, Վիլիան