Չելսին կրկին միավորներ է կորցնում` չկարողանալով կոտրել Բրայթոնի դիմադրությունը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։
«Չելսին», 28-րդ րոպեից սկսած, Ռոմելու Լուկալուի գոլի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էր հյուրերին, և երբ թվում էր` «ազնվականները» հաղթանակ կտոնեն նվազագույն հաշվով, «Բրայթոնի» ֆուտբոլիստները 90+1-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանի Վելբեքը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 42 միավոր և բարձրացավ է 2-րդ հորիզոնական։
«Բրայթոնը», 24 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Դանի Վելբեք, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Ռոմելու-Լուկակու