Չելսին դրամատիկ պայքարում հաղթեց Պալմեյրասին` դառնալով Աշխարհի ակումբային չեմպիոն🎥
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի շրջանակում «Չելսին» մրցեց բրազիլական «Պալմեյրասի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» համառ ու դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. 54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն, իսկ 65-րդ րոպեին Ռաֆայել Վեյգան խփեց բրազիլական ակումբի պատասխան գնդակը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Լրացուցիչ ժամանակում էլ Թոմաս Տուխելի թիմն ուներ խաղային առավելություն, ու 115-րդ րոպեին «Չելսին» 11-մետրանոց վաստակեց, որն էլ դիպուկ իրացրեց Կայ Հավերցը` հաղթանակ պարգելևով «թոշակառուներին»։
Այսպիսով, «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Կայ Հավերց, Չելսի, Պալմեյրաս, Ռոմելու-Լուկակու