Չելսին բնավորություն ցույց տվեց` ծանր պայքարում հաղթելով Լիդսին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, ինչի արդյուքնում «Չելսին» 3:2 հաշվով ծանր հաղթանակ կորզեց, իսկ հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին։
«Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինիոն, ով երկու անգամ դիպուկ իրացեց 11-մետրանոցը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեյսոն Մաունթը։
«Լիդսի» գոլերն էլ խփեցին Ռաֆինյան ու Ջո Գելհարդտը։
Նշենք, որ Ռաֆինյան նույնպես իր գոլը խփել է 11-մետրանոցից։
Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 36 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։
«Լիդսը» մնաց 16 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Լիդս, Մեյսոն Մաունթ, Չելսի, Ռաֆինյա-Լիդս