Չելսիի ֆիասկոն. Բրայթոնը ջախջախեց «ազնվականներին»🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Բրայթոնը» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «ճայերը» փայլուն հանդիպում անցկացրին ու «ազնվականներին» ջախջախեցին 4:1 հաշվով։
Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լեանդրո Տրոսարդն ու Պասկալ Գրոսը, իսկ Ռոբեն Լոֆտուս-Չիկն ու Տրևո Չալոբան գրավեցին սեփական դարպասը։
Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը։
«Բրայթոնն» այս հաղթանակից հետո վաստակեց 18 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Լոնդոնյան ակումբը մնաց 21 միավորով և նահանջեց 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Գրեհեմ Փոթեր, Լեանդրո Տրոսարդ, Չելսի, Պասկալ Գրոս, Ռոբերտո դե Ձերբի, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Տրևո Չալոբա