Չանչարևիչը SofaScore-ի կողմից ճանաչվել է Եվրո-2024-ի որակավորկան փուլի լավագույն դարպասապահ
Նոյեմբերի 21-ին ավարտվեց Եվրո-2024-ի որակավորկան փուլը։
Հեղինակավոր SofaScore կայքը հրապարակել է որակավորման փուլի շրջանակում ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներից բաղկացած խորհրդանշական հավաքականը, որտեղ լավագույն դարպասապահ է ճանաչվել Օգնյեն Չանչարևիչը (Հայաստան)։
34-ամյա դարպասապահը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում անցկացրել է 7 հանդիպում և ունի 7,49 միջին գնահատականը։
Չանչարևիչն ամեմաբարձր գնահատականը` 9,3 ստացել է Խորվաթիայի դեմ կայացած արտագնա խաղում (0:1)` SofaScore-ի կողմից ընդգրկվելով նաև 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Ըստ SofaScore-ի` ողջ որակավորման փուլի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Օգնյեն Չանչարևիչ (Հայաստան, 7,49)
Պաշտպաններ – Թեո Էրնանդես (Ֆրանսիա, 7,4), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա, 7,33), Յոաքիմ Անդերսեն (Դանիա, 7,31), Ժոաու Կանսելու (Պորտուգալիա, 7,56)
Կիսապաշտպաններ – Դոմինիկ Սոբոսլայ (Հունգարիա, 8,18), Քրիստիան Էրիկսեն (Դանիա, 8,03), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, 8,34)
Հարձակվողներ – Կիլիան Մբապե (Ֆրանսիա, 8,03), Ռոմելու Լուկակու (Բելգիա, 8,06), Շկեդրան Շաքիրի (Շվեյցարիա, 7,91)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, Օգնեն Չանչարևիչ