Տոկիո-2020. Չալյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի ըմբիշի դեմ
Տոկիո-2020-ի շրջանակում, ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգում, օգոտսոսի 3-ին բրոնզե մեդալի համար կպայքարի Կարապետ Չալյանը ։
Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ադրբեջանը ներկայացնող Ռաֆիգ Հուսեյնովի դեմ։
Հավելենք, որ գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ Չալյանը հասել էր մինչև կիսաեզրափակիչ, սակայն 2:6 հաշվով պարտվեց Ղրղստանը ներկայացնող Ակժոլ Մախմուդովին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Կարապետ Չալյան, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր