Ուպամեկանոյի 100 տոկոսանոց առաջին խաղակեսը
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Դիմակայության առաջին խաղակեսը ֆանտաստիկ անցկացրեց գերմանական ակումբի 21-ամյա կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն։
Squawka Football վիճակագրական ընկերությունը հետաքրքիր փաստեր է ներկայացրել հանդիպման առաջին խաղակեսում Ուպամեյանոյի ցույց տված խաղից։ Բանն այն է, որ ֆրանսիացի պաշտպանը մի շարք ասպեկտներում 100 տոկոսանոց ցուցանիշ է գրանցել։ Ուպամեկոյի բոլոր ձեռնարկված փորձերից հետո մրցակցից խլել է գնդակը, նրա բոլոր սահանկումներն ավարտվել են հաջողությամբ, ինչպես նաև գրանցել է հարվածների 100 տոկոսանոց ճշգրտություն։
# Ատլետիկո Մադրիդ, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա