Ուկրաինայի հավաքականի դարպասապահի մանկական ֆեյլը Գերմանիայի դեմ խաղում🎥
Հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ընտրանու նկատմամբ։
«Բունդեսմանշաֆթին» մեծաես օգնել է «Ուկրաինայի» դարպասապահ Գեորգի Բուշանը, ով 49-րդ րոպեին Լուկաս Կլոստերմանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը բաց թողեց ձեռքերի մեջից, ինչից հետո Լեոն Գորեցկան հաշիվը դարձրեց 0։2։
Հատկանշական է, որ Բուշանը Ուկրաինայի հավաքականի միայն չորրորդ դարպասապան է, իսկ նա այս խաղին մասնակցել է միայն այն պատճառով թիմի հիմնական մյուս դարպասապահները կամ վնասվածք ունեն կամ էլ վարակված են կորոնավիրուսով։
# Ազգերի լիգա, Գեորգի Բուշան, Գերմանիայի հավաքական, Լեոն Գորեցկա, Ուկրաինայի հավաքական