ՈՒԵՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` անդրադառնալով ԵԽ դատարանի կայացրած վճռին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սուպերլիգան, ըստ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կայացրած վճռի, հաղթել է ՈՒԵՖԱ-ի դեմ դատը։
ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է այդ դատավճռին` հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ.
«ՈւԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում Սուպերլիգայի գործով Եվրոպական դատարանի այսօր կայացրած որոշումը։
Այս որոշումը չի հանդիսանում այսպես կոչված «Սուպերլիգայի» հաստատում կամ ճանաչում: Այն ավելի շուտ ընդգծում է ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված առկա թերությունը։ Այն տեխնիկական ասպեկտ է , որն արդեն ճանաչվել և շտկվել է 2022 թվականի հունիսին:
ՈՒԵՖԱ-ն վստահ է իր նոր կանոնների կայունության վրա, մասնավորապես, որ դրանք համապատասխանում են եվրոպական ֆուտբոլի օրենքներին և կանոնակարգերին:
ՈՒԵՖԱ-ն շարունակում է մնալ եվրոպական ֆուտբոլային բուրգի ջատագովը՝ երաշխավորելով, որ այն շարունակի ծառայել հասարակության ավելի լայն շահերին:
Մենք շարունակելու ենք ձևավորել եվրոպական սպորտային մոդելը ազգային ասոցիացիաների, առաջնությունների, ակումբների, երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզիչների, ԵՄ կառույցների, կառավարությունների և գործընկերների հետ միասին։
Մենք հավատում ենք, որ համերաշխության վրա հիմնված եվրոպական ֆուտբոլային բուրգը, որը երկրպագուները և բոլոր շահագրգիռ կողմերը հռչակել են որպես իրենց անփոխարինելի մոդել, պաշտպանված կլինի դրանից դուրս գալու վտանգից եվրոպական և ազգային օրենքներով»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
# ՈւԵՖԱ, Սուպերլիգա