ՈՒԵՖԱ-ն կհետաքննի Կարաբախի սոցցանցերում կատարված գրառումները
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպությունն ուսումնասիրելու և հետաքննելու է ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական սոցցանցերում կատրաված գրառումները։
Հետաքննությունն անկացվելու է համաձայն ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի։ Կազմակերպությունը կպարզի, թե որքան են «Կարաբախի» գրառումները համապատասխանում թշնամանքի դրդումն արգելող կանոններին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այդ ակումբի մամուլի ծառայության պատասխանատու Նուրլան Իբրահիմովի դեմ, ով վերջերս Facebook-ի իր օգտահաշվում բոլոր հայերին սպանելու կոչ էր արել։
Հայտնի է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցով արդեն բողոք-հայտ է ուղարկել ՈՒԵՖԱ՝ պահանջելով «Կարաբախին» հեռացնել եվրագավաթային մրցաշարերից։
