ՈՒԵՖԱ-ն կարգապահակամ վարույթ է հարցուել` կապված Մարսել – Քարաբաղ հանդիպման պաստառների հետ
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 առաջին հանդիպման շրջանակում «Մարսելը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանական «Քարաբաղին»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպմանը «Վելոդրոմ» մարզադաշտում ներկա են եղել բազմաթիվ հայ երկրպագուներ, ովքեր մի շարք ակցիաներ են իրականացրել` պարզելով Հայաստանի ու Արցախի դրոշներ, տարբեր գրություններով պաստառներ։
Ըստ Foot Mercato-ի տեղեկությունների` ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել ընդդեմ «Մարսելի»` կապված «Քարաբաղի» հանդիպման ժամանակ երկրպագուների պարզած պաստառների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կարգապահական հարույթը հարցուվել է այն պաստառի հետևանքով, որի վրա գրված է եղել «Ղարաբաղը/Արցախը Հայաստան է»։
ՈւԵՖԱ-ն հիշեցրել է նաև, որ մարզադաշտերում արգելված են «քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ ուղերձները»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, Քարաբաղ, Օլիմպիկ Մարսել