ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Անգլիա – Դանիա հանդիպման վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կարագապահական վարույթ է սկսել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի Անգլիա 2:1 Դանիա հանդիպման վերաբերյալ։
Բանն այն է, որ երբ այդ հանդիպման 104-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11-մետրանոց էր իրացնում, երկրպագուները կանաչ լազերային լույս էին գցել Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելի դեմքին` փորձելով խանգարել նրան։
ՈՒԵՖԱ-ն քննելու է նաև երկրպագուների ոչ վայել և անհարգալից պահվածքը Դանիայի օրհներգի ժամանակ։ Բացի դրանից երկրպագուները տրիբունաներում ճայթրուկներ են օգտագործել։
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմինները մոտ ժամանակներս կուսումնասիրեն այս գործը և հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի կիսաեզրափակչում հաղթեց Դանիային և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որի շրջանակում հուլիսի 11-ին կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անգլիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Կասպեր Շմեյխել