Ուելսը խառնում է բոլորի խաղաքարտերը` հաղթելով Խորվաթիային🎥

Ուելսը խառնում է բոլորի խաղաքարտերը` հաղթելով Խորվաթիային🎥

16/10/2023 - 09:46

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Ուելսի հավաքականը D խմբի շրջանակում Քարդիֆում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում «վիշապները» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեցին։

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի կիսապաշտպան Հարի Վիլսոնը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Խորվաթների միակ գոլը խփեց Մարիո Պաշալիչը։

D խմբում կայացել է ևս մեկ հանիդպում.

Թուրքիա 4:0 Լատվիա

D խմբի մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա (անցկացրած 7 խաղ) – 16 միավոր
  2. Ուելս (անցկացրած 6 խաղ) – 10
  3. Խորվաթիա (անցկացրած 6 խաղ) – 10
  4. Հայաստան (անցկացրած 6 խաղ) – 7
  5. Լատվիա (անցկացրած 7 խաղ) – 3

Նշենք, որ այս խմբից Թուրքիայի հավաքականն արդեն նվաճել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023