Ոստիկանությունը ցանկանում է Լիվերպուլի չեմպիոնական խաղը տեղափոխել Մանչեսթեր

Ոստիկանությունը ցանկանում է Լիվերպուլի չեմպիոնական խաղը տեղափոխել Մանչեսթեր

29/05/2020 - 14:16

«Լիվերպուլը», հնարավոր է, չեմպիոնական տիտղոսը նվաճի Մանչեսթերում։

Արդեն հայտնի է Պրեմիեր լիգայի վերսկսման օրը (հունիսի 17) և հանդիպումները կանցկացվեն ակումբների սեփական հարզադաշտերում՝ փակ դռների հետևում, սակայն մի շարք հանդիպումներ բացառություն են լինելու։ Ըստ երկրի իշխանությունների՝ մի շարք գրանդ ակումբների հանդիպումներ գրավելու են երկրպագուների ուշադրությունը, և հնարավոր է, որ կուտակումներ տեղի ունենան մարզադաշտերի մոտ։ Խոսքը հատկապես վերաբերում է «Լիվերպուլին», որին ընդամենը երկու հաղթանակ է բաժանում չեմպիոնությունից։

Առաջնությունը վերսկսվելու է 28-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղով, որը հետաձգվել էր փետրվարին կայացած Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի պատճառով։ Եթե Պեպ Գվարդիոլայի սաները պարտվեն այդ խաղում, ապա «Լիվերպուլը» չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ կլինի 30-րդ տուրում հաղթել մերսիսայդյան դերբիում, որի շրջանակում կմրցի «Էվերտոնի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, այդպիսի զարգացումների դեպքում երկրի ոստիկանությունը կպահանջի ԱՊԼ-ից, որպեսզի «Լիվերպուլի» մասնակցությամբ հանդիպումն անցկացվի Մանչեսթերում, քանի որ վտանգ կա, որ ակումբի երկրպագուները կկուտակվեն «Գուդիսոն Պարկի» շրջակայքում։ Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի կա՛մ «Էթիհադ» մարզադաշտում կա՛մ էլ «Օլդ Թրաֆորդում»։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» երբեք չի դարձել Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ ընդհանրապես Անգլիայի չեմպիոն վերջին անգամ դարձել է 1990 թվականին։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023