«Ոսկե գնդակի» ֆավորիտները` ըստ Goal-ի
Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։
Ցանկը գլխավորել է «Բավարիայի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։
Լավագույն տասնյակից բացակայում են անհատական գլխավոր մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և այս տարվա գլխավոր ֆավորիտներից Ռաֆինիան («Բարսելոնա», Բրազիլիա)։
Ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
- Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի», Նորվեգիա)
- Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
- Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
- Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա)
- Վիտինիա (ՊՍԺ, Պորտուգալիա)
- Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա)
- Վինիսիուս («Ռեալ», Բրազիլիա)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Աշրաֆ Հակիմի, Բուկայո Սակա, Էրլինգ Հալանդ, Լամին Յամալ, Կիլիան-Մբապե, Հարի Քեյն, Նունու Մենդեշ, Ոսկե գավաթ, Ուսման-Դեմբելե, Պեդրի, Ռաֆինիա, Վիտինիա