Շքեղ երեկո Մադրիդում! «Ռեալը» դերբիում հաղթեց «Ատլետիկոյին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» մադրիդյան դերբիում սեփական դաշտում մրցեց «Ատլետիկոյին»։
«Արքայական» ակումբն անչափ համառ պայքարում կարողացավ հաղթել 2:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Ռոդրիգոն առաջ մղեց արդեն 4-րդ րոպեին։ «Ռոխիբլանկոսի» պատասխան գոլը 32-րդ րոպեին պտտեցրած ֆանտաստիկ հարվածով խփեց Խուլիան Ալվարեսը։
«Ռեալի» հաղթանակ գոլն իր անվան դիմաց 55-րդ րոպեին գրանցեց Բրահիմ Դիասը։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից