Պաշտոնական. Շվեյցարիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մուրատ Յակինը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. մարտի 30-ը։
Հավելենք, որ 46-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաֆհաուզենը», որը մարզել է 2019-2021 թթ.։
Յակինն առավել հայտնի է «Բազելում» (2012-14 թթ.) և Մոսկվայի «Սպարտակում» (2014-15 թթ.) աշխատելու շնորհիվ։
Հիշեցնենք, որ 2014-21 թթ. Շվեյցարիայի հավաքականը գլխավորում էր Վլադիմիր Պետկովիչը։ Եվրո-2020-ի ավարտից հետո Պետկովիչը ստանձնեց Լիգա 1-ը ներկայանցող «Բորդոյի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Մուրատ Յակին, Շվեյցարիայի հավաքական, Վլադիմիր Պետկովիչ