Պաշտոնական․ Զլատանը վերադարձավ Շվեդիայի հավաքական

Պաշտոնական․ Զլատանը վերադարձավ Շվեդիայի հավաքական

16/03/2021 - 19:00

Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «տրե կունիրի» գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը 39-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական՝ մասնակցելու հավաքականի առաջիկա երեք հանդիպումներին։

Շվեդներն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում երկու հանդիպում ունեն անցկացնելու․ մարտի 25-ին նրանք տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, իսկ ամսի 28-ին կհյուրընկալվեն Կոսովոյին։ Մարտի 31-ին էլ Շվեդիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի իրենց գործընկերների հետ։

Հավելենք, որ Զլատան Իբրահիմովիչը մինչ այս պահը Շվեդիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 62 գոլի և 17 գոլային փոխացնման հեղինակ։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին պարզ դարձավ նաև, որ սույն թվականի հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը նույնպես ընկերական հանդիպում է անցկացնելու Շվեդիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա Շվեդիայում, իսկ անցկացման հստակ վայրը հայտնի կդառնա ավելի ուշ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023