Շերիֆի դարպասապահի վիճակագրությունը Ռեալի դեմ խաղում
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում մոլդովական «Շերիֆը» D խմբի շրջանակում գերխոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթելով «Ռեալ Մադրիդին»։
«Շերիֆի» կազմից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց հույն դարպասապահ Գեորգիոս Աթանասիադիս, ով մի շարք դեպքերում պարզապես հրաշքներ գործեց դարպասային գծի վրա։
Այժմ ներկայացնում ենք 28-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը «Ռեալի» դեմ կայացած խաղում։
Աթանասիադիս հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 8.59 գնահատականը, ինչը երկու թիմերի կազմերում լավագույն ցուցանիշն է։
Բացի դրանից, հույն դարպասապահն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` ստանալով հատուկ մրցանակ։
Աթանասիադիսը «արքայական» ակումբի դեմ խաղում կատարել է 10 սեյվ, որոնցից 6-ը տուգանային հրապարակի սահամաններից կատարված հարվածներից հետո, 34 փոխանցում` 67.7% ճշգրտությամբ, 19 երկար փոխանցում, որոնցից 8-ը հասել է հասցեատիրոջը։
Հատկանշական է, որ Աթանասիադիսը «Շերիֆի» կազմում բոլորից շատ է կատարել փոխանցում։
Հույն դարպասապահը 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը, ինչպես նաև նույնքան անգամ գնդակը բռունցնքերով հեռացրել է սեփական տուգանային հրապարակից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգիոս Աթանասիադիս, Շերիֆ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ