Շաղոյանի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից🎥

Շաղոյանի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից🎥

11/05/2021 - 12:54

Հայաստանի Առաջին խմբի 27-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 6։2 հաշվով առավելության հասավ «Ուրարտու-2»-ի նկատմամբ։

Հանդիպման 79-րդ րոպեին «բանակայինների» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյան, ով դաշտի կենտրոնից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 5։2։

Նշենք, Շաղոյանն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ և Առաջին խմբի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրել 29-ի։

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին, ապա Ռաֆայել Նազարյանի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սևանին» զիջելով 4 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023