Շաղոյանը լուսանկար է հրապարակել Լուկա Մոդրիչի հետ📸
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին Վելիկի Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանում դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի հերոսներից մեկը` Ժիրայ Շաղոյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Խորվաթիայի հավաքականի ավագ և առաջատար Լուկա Մոդրիչի հետ։
Երկու ֆուտբոլիստերն էլ խաղի ընթացքում դարձել են գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ լուսանկարն իր էջում հրապարակել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` գրելով հետևյալը.
«Ծագող և վաղուց ծագած աստղը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
