Նորբերտո Բալեկյանը վնասվածք է ստացել և չի կարողացել զսպել հույզերը 🎥
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 2023/24 մրցաշրջանի 2-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սարմիենտոյին»։
«Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի հարձակվող Նորբերտո Բալեկյանը, ով փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին։
Ցավոք, խաղավերջում 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և 90+5-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Նիկոլաս Վալենտինին։
Բալեկյանը պահեստայինների նստարանին չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է։
Նշենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, Բալեկյանը կոճի վնասվածք է ստացել, որի լրջությունը դեռևս պարզ չէ։
Հավելենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Բալեկյանը կաղալով լքել «Էվա Պերոն» մարզադաշտը, որտեղ կայացել է «Սարմիենտոյի» դեմ հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բոկա Խունիորս, Լիգա Պրոֆեսիոնալ, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Սարմիենտո