Նոյերը գերազանցել է Բուֆոնի պատմական ռեկորդը
Մանուել Նոյերը (Գերմանիա) դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած դարպասապահը։
Opta-ն գրում է, որ 38-ամյա Նոյերը մրցաշարում անցկացրել է 18-րդ հանդիպումն ու շրջանցել իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին։ Բուֆոնը Եվրոներում անցկացրել է 17 հանդիպում։ Լավագույն եռյակը եզրափակում է Նիդերլանդների հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը (16)։
Նոյերը Եվրոպայի առաջնություններում անցկացրած 18 խաղում դարպասը 6 անգամ պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Մանուել Նոյեր, Ջանլուիջի-Բուֆոն