«Նյուքասլը» հաղթեց «Լիվերպուլին»` առաջին անգամ դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր 🎥
Անգլիգայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նյուքասլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «Նյուքասլն» ուներ խաղային առավելություն և հաղթեց 2:1 հաշվով։
«Կաչաղակների» հաղթական գոլերը խփեցին Դեն Բերնն ու Ալեքսանդր Իսակը։
Մերսիսայդյան գրանդից 90+5-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ֆեդերիկո Կիեզան։
Այսպիսով, «Նյուքասլը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը։ «Կաչաղակները» նախորդ արժեքավոր տիտղոսը նվաճել էին 1955 թվականին, երբ հաղթել էին Անգլիայի գավաթի խաղարկությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Carabao Cup, Ալեքսանդր Իսակ, Անգլիայի լիգայի գավաթ, Դեն Բերն, Էդի Հաու, Լիվերպուլ, Նյուքասլ, Ֆեդերիկո Կիեզա