«Նյուքասլը» ֆանտաստիկ թրիլերային հաղթանակ է կորզել «Լիդսից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 4:3 հաշվով հաղթել է «Լիդսին»։
Անհավանական պայքարում անցած խաղում «կաչաղակները» երեք անգամ պարտվողի դերում են եղել, բայց ֆանտաստիկ comeback են արել։
Էդի Հաուի գլխավորած թիմը յորքշիրյան ակումբին պարտվում էր մինչև 90+1-րդ րոպեն։
Տանտերերից դուբլ է գրանցել Հարվի Բարնսը, որը հաղթական գնդակը խփել է 90+12-րդ րոպեին։
Opta-ի տվյալներով` դա Պրեմիեր լիգայի պատմության մեջ գրանցված ամենաուշ հաղթական գոլն է։
«Նյուքասլից» մեկական անգամ էլ աչքի են ընկել Ժոելինտոնն ու Բրունո Գիմարայեսը։
«Լիդսից» երկու գոլ է խփել Բրենդեն Էրոնսոնը։ Աչքի է ընկել նաև Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։
«Նյուքասլը» 32 միավորով 6-րդ տեղ է բարձրացել։ «Լիդսը» 22 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml