Նյուքասլը պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Բարսելոնայի հարձակվողի տրանսֆերի դիմաց
«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիային։
Ինչպես տեղեկացնում է Jijantes FC-ին, «կաչաղակները» գործարքի դիմաց պատրաստ են վճարել 80 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» տրանսֆերի հարցում անգլիական ակումբից բանավոր առաջարկ է ստացել։
Ավելի վաղ As-ը հայտնում էր, որ բրազիլացի վինգերին իր շարքերում են ցանկանում տեսնել նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» պատրաստ է շահավետ առաջարկ ստանալու դեպքում վաճառել Ռաֆինիային, որպեսզի կարողանա կարգավորել ֆինանսական խնդիրներն ու պայմանագիր կնքել Լեո Մեսսիի հետ։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ է 58 մլն եվրոյի դիմաց «Լիդսից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Լեո Մեսսի, Նյուքասլ, Ռաֆինյա-Լիդս, Տոտենհեմ, տրանսֆերներ