Նկունկուի` մկրատաձև հարվածով խփած ֆանտաստիկ գոլը «Լեչեի» դեմ խաղում 🎥
Նկունկուի` մկրատաձև հարվածով խփած ֆանտաստիկ գոլը «Լեչեի» դեմ խաղում 🎥
24/09/2025 - 16:02

Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Միլանը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Լեչեին»։

«Ռոսոներիի» կազմում 51-րդ րոպեին մկրատաձև ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել թիմի նորեկ Քրիստոֆեր Նկունկուն` հաշիվը դարձնելով 2:0։

Ֆրանսիացի հարձակվողն առաջին գոլն է խփել նոր թիմում։

«Միլանը» դուրս է եկել Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ դեկտեմբերին կմրցի «Լացիոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025