Նիկո Պասի տպավորիչ բենեֆիսը! «Կոմոն» խոշոր հաշվով հաղթել է «Լացիոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի վերջին խաղում «Կոմոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։
Հռոմի «Օլիմպիմո» ստադիոնում կայացած խաղում «բիանկոբլուից» փայլել է Նիկո Պասը` գրանցելով դուբլ։
Արգենտինացի կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա իր խաղընկեր Խեսուս Ռոդրիգեսի ու «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ առաջնության լավագույն ասիստենտն է։
21-ամյա ֆուտբոլիստը լավագույն ռմբարկուների պայքարում էլ զիջում է միայն Լաուտարո Մարտինեսին։ «Ինտերի» հարձակվողն աչքի է ընկել 11 անգամ։
«Լացիոյի» դեմ խաղում Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփել է Մարտին Բատուրինան։
«Կոմոն» 37 միավորով ամրապնդվել է 6-րդ տեղում։ «Լացիոն» 28 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml