Նիդեռլանդները հաղթեց Իռլանդիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

Նիդեռլանդները հաղթեց Իռլանդիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

19/11/2023 - 10:09

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը B խմբի շրջանակում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «նարնջագույնները» հաղթեցին 1:0 հաշվով։

Ռոնալդ Կումանի թիմից կազմից միակ գոլը խփեց Վաութ Վեգորսթը։

B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ֆրանսիա 14:0 Ջիբրալթար

B խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 21 միավոր
  2. Նիդեռլանդներ – 15
  3. Հունաստան – 12
  4. Իռլանդիա (անցկացրած 8 խաղ) – 6
  5. Ջիբրալթար – 0

Ավելացնենք, որ Նիդեռլանդների հավաքականն այս հաղթանակից հետո նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր։

B խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճել է նաև Ֆրանսիայի հավաքականը, իսկ Հունաստանը մասնակցելու է Ազգերի լիգայի C դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ին, որի միջոցով նույնպես հնարավորություն կունենա պայքարել Եվրոպայի առաջնության խմբային փուլում հայտնվելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023