Ներկայացում Մադրիդում! «Բարսելոնան» ֆանտաստիկ comeback արեց  «Ատլետիկոյի» դեմ խաղում 🎥

Ներկայացում Մադրիդում! «Բարսելոնան» ֆանտաստիկ comeback արեց «Ատլետիկոյի» դեմ խաղում 🎥

17/03/2025 - 02:04

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։

Հանդիպումն անցավ գերլարված ու համառ պայքարում. կատալոնական ակումբը ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 4:2 հաշվով։

«Ռոխիբլանկոսը» 70-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ուենր, սակայն «բլաուգրանան» շատ արագ կրճատեց ու հավասարեցրեց հաշիվը։

Երբ թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, սակայն Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը խաղավերջում նաև հաղթական գնդակը խփեց։

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Ալեքսանդր Սյորլոթը։ Կատալոնական ակումբից դուբլ գրանցեց Ֆեռան Տոռեսը, մեկական գոլ էլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը։

«Բարսելոնան» 60 միավորով առաջին տեղում է։ «Ատլետիկոն» 56 միավորով երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023