Ներկայացում Բելգիայում! «Բարսան» ու «Բրյուգեն» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥
Ներկայացում Բելգիայում! «Բարսան» ու «Բրյուգեն» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥
06/11/2025 - 02:05

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բրյուգեն» ու «Բարսելոնան» գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։

«Յան Բրեյդել» ստադիոնում կայացած խաղում բելգիական ակումբը հաշվի մեջ առաջ էր երեք անգամ, բայց չկարողացավ հաղթել։

Տանտերերից դուբլ գրանցեց Կառլոս Ֆորբսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Տրեսոլդին։

«Բարսայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը, իսկ մրցակցի վինգեր Խրիստոս Ցոլիսը գրավեց սեփական դարպասը։

Հանդիպման 90+1-րդ րոպեին «Բրյուգեի» հարձակվող Ռոմեո Վերմանը սահանկումով խլեց գնդակը կատալոնական ակումբի դարպասապահ Վոյցեխ Շյեսնիից և գրավեց դարպասը` հաշիվը դարձնելով 4:3։

Թվում էր, թե 21-ամյա ֆուտբոլիստը հաղթանակ կպարգևի իր թիմին, սակայն գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց դարպասի գրավումը. Վերմանը կանոնների խախտում էր թույլ տվել լեհ դարպասապահի նկատմամբ։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 7 միավորով 11-րդն է, «Բրյուգեն»` 4 միավորով 22-րդը։

Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025