Ներկայացում Բազելում! Գերմանիան գերգոլառատ խաղում հաղթեց Շվեյցարիային 🎥
Ներկայացում Բազելում! Գերմանիան գերգոլառատ խաղում հաղթեց Շվեյցարիային 🎥
28/03/2026 - 01:37

Գերմանիայի ազգային հավաքականը Բազելում կայացած ընկերական խաղում գերգոլառատ պայքարում 4:3 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին։

Տանտերերի գոլերը խփեցին Դեն Նդոյեն, Բրիլ Էմբոլոն և Ժոել Մոնտեյրոն։

«Բունդեսմանշաֆթից» փայլեց թիմի առաջատարներից Ֆլորիան Վիրցը` գրանցելով երկուական գոլ ու ասիստ։ «Լիվերպուլի» կիսապաշտպանն իր թիմի հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ջոնաթան Դահն ու Սերժ Գնաբրին։

Գերմանացիները մարտի 30-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` Շտուտգարտում մրցելով Գանայի թիմի դեմ։

Շվեյցարիայի հավաքականը մարտի 31-ին Օսլոյում հյուրընկալվելիս կհանդիպի Նորվեգիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026