Նեյմար․ «Ափսոսում եմ միայն, որ այդ հիմարի մռութին չհարվածեցի»🎥
Սեպտեմբերի 13-ին ֆրանսիական Լիգա 1-ին 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել է «Մարսելին»։
Խաղի վերջնամասում՝ 90+5-րդ րոպեից սկսած, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև լուրջ բախում է սկսվել, որի արդյունքում ֆուտբոլիստները նույնիսկ իրենց ձեռքերին և ոտքերին սկսել են ազատություն տալ։ Նմանատիպ դրվագում էլ Նեյմարը հարված էլ պրովանսյան ակումբի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին, ում մեղադրում են ռասիստական արտահայտությունների համար։
Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, Գոնսալեսը Նեյմարին ասել է «գրողի տարած սև», «կեղտոտ կապիկ», «անբարոյականի որդի» և նման արտահայտություններ։
Ահա այդ դրվագը, երբ Նեյը հարվածում է մրցակցին։ Մրցավարն այդ դրվագում դիտել է տեսակրկնապատկերը՝ հեռացնելով բրազիլացի հարձակվողին։
Խաղից հետո 28-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի կրքերը չեն հանդարտվել և նա Twitter-ում կատարել է հետևյալ գրառումը․
«Ափսոսում եմ միայն, որ այդ հիմարի մռութին չհարվածեցի»։
Դրանից մոտ 1 ժամ անց Նեյը ևս մեկ գրառում է կատարել․
«VAR-համակարգն արագ նկատում է իմ «ագրեսիան»։ Այժմ ես ցանկանում եմ տեսնել այն ռասիստի լուսանկարը, ով ինձ անվանեց «կապիկ» և «անբարոյականի որդի»,- գրել է Նեյմարը։
# Ալվարո Գոնսալես, Լիգա-1, Նեյմար, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել