Նեյմարն անփութության պատճառով, հնարավոր է, բաց թողնի ՉԼ եզրափակիչը

Նեյմարն անփութության պատճառով, հնարավոր է, բաց թողնի ՉԼ եզրափակիչը

19/08/2020 - 12:17

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Խաղից հետո փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը խախտել է բժշկակական կանոնակարգը՝ վտանգելով բաց թողնել ՉԼ եզրափակիչ հանդիպումը։

Բանն այն է, որ խաղից հետո Նեյմարը մարզաշապկներով փոխանակվել է «Լայպցիգի» պաշտպան Մարսել Հալշտենբերգի հետ, իսկ, ըստ նոր կանոնակարգի, մարզաշապիկների փոխանակումներ թույլատրված չեն։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի նոր կանոնադրության հետյալ կետը․

«Խաղացողներին խորհուրդ է տրվում չփոխանակվել խաղաշապիկներով»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղաշապիկների փոխանակումն ուղղակի կերպով արգելված չէ, սակայն փաստաթղթի մեջ նշվում է, որ կանոնակարգի խախտումը կարող է հանգեցնել որակազրկման: Այժմ, հնարարվոր է, Նեյմարին նաև պարտադրեն 12-օրյա ինքնամեկուսացում։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, կկայանա նաև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում կմրցեն «Լիոնն» ու «Բավարիան»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023