Նեյմարը վնասվածք է ստացել Բարսայի դեմ խաղից առաջ
Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել Լիգա 2-ը ներկայացնող «Կանի» նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Մոյզե Կենը։
Այդ հանդիպումն աչքի է ոչ թե ՊՍԺ-ի շարքային հաղթանակով, այլ Նեյմարի ստացած հերթական վնասվածքով։
Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նեյմարը 60-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջել է Կիլիան Մբապեին։
Բրազիլացին խաղադաշտը լքել է ինքնուրույն, սակայն, նա, ամենայն հավանականությամբ, ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։
29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մոտ օրերս՝ փետրվարի 16-ի, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս մրցելու է «Բարսելոնայի» դեմ։
Հատկանշական է, որ այդ խաղը վնասվածքի պատճառով բաց է թողնելու նաև «Փարիզի» կիսապաշտպան Անխել դի Մարիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպական չեմպիոնների գավաթ, Մոյզե Կեն, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ֆրանսիայի-Գավաթ