Նեյմարը դարձել է Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 1-ին տուրում Բրազիլիայի հավաքականը 5:1 հաշվով ջախջախեց Բոլիվիային։
Հանդիպման հերոս դարձավ «պենտակամպիոնների» առաջատար Նեյմարը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
31-ամյա հարձակվող Բրազիլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 79 և դարձավ աշխարհի հնգակի չեմպիոնների պատմության լավագույն ռմբարկուն։
Նեյմարը գերազանցել է Պելեի պատմական ռեկորդը, ում ակտիվում կա 77 գոլ։
Հավելենք, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 125 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բոլիվիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Մունդիալ-2026, Նեյմար, Պելե