Նեյմար․ «Իմ տղա Մբապեն հեթ տրիկի հեղինակ դարձավ»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնայի» նկատմամբ արտագնա խաղում 1։4 հաշվով տոնած հաղթանակից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գովեստի խոսքեր է շռայլել իր թիմակիցների հասցեին
«Ինչպե՛ս էր խաղում Մբապեն։ Իմ տղան դարձավ հեթ տրիկի հեղինակ։ Ինչպիսի՛ խաղ էր մեր տղաների կատարմամբ․ Պարեդեսը գազան էր»,- գրել է Նեյմարը իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Կիլիան Մբապեն դարձավ հեթ տրիկի հեղինակ, իսկ ինքը՝ Նեյմարը, բացակայում էր վնասվածքի պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեանդրո Պարեդես, Կիլիան-Մբապե, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ