Նապոլին ևս մեկ քայլով մոտեցավ «Սկուդետոյին»` հաղթելով Էմպոլիին🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից Լուչիանո Սպալետիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և նախքան ընդմիջում մրցակցի դարպասը երկու գնդակ ուղարկեց. 17-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ադրիան Իսմայլին, իսկ 29-րդ րոպեին աչքի ընկավ Վիկտոր Օսիմենը։
Նշենք, որ նիգերացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում 8-րդ խաղում անընդմեջ` այդ ընթացքում մրցակիցների դարպասը գրավելով 10 անգամ։
24-ամյա հարձակվողը, 19 գոլով, Ա սերիայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում նեապոլիտանական ակումբը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով տրամաբանական ու հաղթական ավարտին։
Այսպիսով, «Նապոլին» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Էմպոլին», 28 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմպոլի, Լուչիանո-Սպալետի, Նապոլի, Վիկտոր Օսիմեն